Մեր մասնագետների մասին
Մեր բժշկական կենտրոնի անձնակազմը կազմված է բարձր որակավորում ունեցող բժիշկներից և մասնագետներից, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները ներդնում են յուրաքանչյուր պացիենտի առողջության և վերականգնման համար։ Մենք կարևորում ենք անհատական մոտեցումը, վստահությունն ու մասնագիտական բարձր պատասխանատվությունը։
Բարի գալուստ Rhino բժշկական կլինիկա
Կլինիկայի մասին
Rhino-ն ժամանակակից տեխնոլոգիաներով զինված բժշկական կենտրոն է, որտեղ համախմբվել են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնց միավորում է մասնագիտության և կյանքի հանդեպ ունեցած համանման հայացքները։
Պլաստիկ վիրաբուժությունն այն ոլորտն է, ուր միավորվում են գիտությունն ու արվեստը։ Կենտրոնի նպատակն է գոհացնել պացիենտին առաջին հերթին առավելագույն դրական արդյունքով:
Ինչու՞ Rhino
«Rhino» նշանակում է քիթ:
Մեր հասարակության մեջ շատ տարածված է հատկապես քթի պլաստիկ վիրահատությունը և մեր բժշկական կենտրոնը առավելապես մասնագիտացված է հենց քթի պլաստիկ վիրաբուժության մեջ։ Մեր գլխավոր նպատակն է օգնել մեզ դիմողներին գտնել ներդաշնակություն իրենց ներքին և արտաքին գեղեցկության մեջ, շահեկանորեն ընդգծել բնությունից տրված գեղեցկությունն ու գրագետ կերպով հղկել թերությունները: Ձեր առավելությունները նկատելն ու շեշտելը մեր աշխատանքն է։
English
Русский
