• Rhino
  • About Clinic
  • Face
  • Nose
  • BREAST
  • Body
  • Technologies
  • FAQ
  • Contacts
  • Կլինիկայի մասին
  • Քիթ
  • Դեմք
  • Կուրծք
  • Մարմին
  • Պատկերասրահ
  • Տեխնոլոգիաներ
  • ՀՏՀ
  • Կապ
  • Armenian
  • Russian
  • English

Տեխնոլոգիաներ

Rhino-ն առաջարկում է իր պացիենտներին այն բոլոր բժշկական նորությունները, որոնք այսօր առկա են աշխարհում: Լավագույն արդյունքներին հասնելու համար լավագույն մեթոդներին դիմելը մեր սկզբունքային գործելաոճն է: Առողջություն, գեղեցկություն և կոմֆորտ՝ մենք դա երաշխավորում ենք:Մենք գիտենք, որ պլաստիկ վիրահատության դիմելը ցանկացած մարդու համար դժվար և կարևոր որոշում է, ինչպես նաև գիտենք, որ Ձեզ համար շատ կարևոր է լինել տեղեկացված այդ հարցի շուրջ բոլոր մանրամասներին: Այնպես որ հանգամանալից կպատմենք, թե ինչ ակնկալիքներ կարող եք ունենալ մեզ դիմելիս:

Ի՞նչ նորամուծություններ ունենք, որոնք զգալիորեն դրական են ազդում արդյունքի վրա:

Բոլոր նրանք, ովքեր նախկինում առնչվել են քթի վիրահատություններին, գիտեն, թե որքան տհաճություններ են առաջացնում մարլյայից վիրախծուծները (տամպոն): Բացի այն, որ փակվում են շնչուղիները` այդպիսով, փաստորեն, բարձրացնելով ինֆեկցիաների ռիսկը, վիրախծուծներն առաջացնում են նաև կպումային խնդիրներ: Այլ հնարավոր բարդություններից է հյուսվածքների արանքում արյան կուտակումը, որը դատարկելու համար երբեմն անհրաժեշտ է լինում հավելյալ միջամտություն կատարել: Բացի այդ վերոնշյալ բարդությունը երկարացնում է լավացման տևողությունը: Եվ վերջապես ավանդական վիրախծուծներով շատանում են այտուցները, մինչդեռ բոլոր վիրահատվողներն էլ ցանկանում են հնարավորինս շուտ վերականգնվել և վերադառնալ առօրյա կյանքին:
Գեղեցկությունն իհարկե զոհեր է պահանջում, սակայն ցավոտ միջամտությունները կարելի է հասցնել նվազագույնի: Մենք արդեն 4 տարուց ավելի է, ինչ մեր պացիենտներին ազատել ենք մարլյաե վիրախծուծները տեղադրել-հանելու տհաճ զգացողություններից՝ փոխարենն օգտագործելով հատուկ սիլիկոնե խողովակներ:

 

Ծանոթանանք դրանց առավելություններին

Նախ և առաջ սիլիկոնե խողովակները լորձաթաղանթի վրա ազդում են ճիշտ չափաբաժնով, ապա չեն առաջանում կպումներ, քանի որ քթի խոռոչի ամեն պատն առանձին է լավանում: Այս սիլիկոնե խողովակները հնարավոր է պահել 5-ից մինչև 7 օր՝ առանց վախենալու, որ կարող է ինչ-որ վարակ զարգանալ, քանի որ վիրահատված պացիենտը առաջին իսկ օրվանից շնչում է քթով և կարող է լվացումներ կատարել: Սիլիկոնե խողովակները հանելիս դուրս են գալիս շատ հեշտությամբ՝ նպաստելով վերքերի արագ լավացմանը: Այս խողովակներով աշխատելու ընթացքում մեր պրակտիկայում չեն պատահել նաև քթի միջնապատի ծակվելու դեպքեր, ինչը հաճախ հանդիպում է միջնապատի վրա վիրախծուծներով անհամաչափ ազդելու դեպքում:
ԲԱՑԻ ԱՅԴ՝ սիլիկոնն ինքնին այնպիսի նյութ է, որն օգնում է վերքերի ավելի արագ լավացմանը. այն հակաբորբոքային էֆեկտ ունի, ավելացնում է թթվածնային հագեցվածությունը, ինչպես նաև սառեցնում է հյուսվածքը: Սպիական հյուսվածքը, եթե անգամ ձևավորվել է սիլիկոնի տակ, լինում է ավելի բարակ ու նուրբ:

Մեզ մոտ քթային տամպոնների տեղադրումը սովորական ստանդարտ մեթոդով չի կատարվում նույնիսկ այն դեպքերում, երբ սիլիկոնե մասը բավարար չի լինում, օրինակ քթային արյունահոսությունների ժամանակ: Այդ նպատակով մենք ունենք հատուկ ծովային սպունգ, որը ջրով թրջելուց հետո ուռչում և ստանում է քթի պատերի վրա համաչափ ազդելու և արյունահոսությունը դադարեցնելու համար անհրաժեշտ չափը:

 

Լեյկոպլաստներ

Ինչպես հայտնի է մաշկն ունի նաև գեղձային և շնչական ֆունկցիաներ և այն հերմետիկ փակելու դեպքում արտադրված ճարպը կարող է կուտակվել և լայնացնել մաշկի ու լեյկոպլաստի միջև ընկած տարածքը՝ պատճառ դառնալով վերջինիս պոկմանը և վիրակապի բացմանը: ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝ „չշնչող″ լեյկոպլաստների պատճառով կարող են առաջանալ այնպիսի մաշկային խնդիրներ, ինչպիսիք են գրգռվածությունը, բշտերը և այլն: Այս ամենն իհարկե ազդում է հետվիրահատական շրջանում ինչպես վերքերի լավացման վրա, այնպես էլ, ընդհանրապես, մարդու կյանքի որակի վրա:
Այս ամենից խուսափելու համար մենք օգտագործում ենք միմիայն հիպոալերգեն, ծակոտկեն թղթե լեյկոպլաստներ, որոնց միջով հեշտությամբ դուրս է գալիս արտադրված ճարպը, իսկ մաշկային խնդիրները բացառվում են ԱՆԳԱՄ խիստ ալերգիկ պացիենտների պարագայում:
Մեր կլինիկայում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներից մյուսը ռինոպլաստիկայի հետվիրահատական շրջանում արտաքին քթոսկրերը ֆիքսելու համար օգտագործվող ծակոտկեն թերմոպլաստիկե ֆիքսող վիրակապն է (ավանդական գիպսի փոխարեն), որը եռման ջերմաստիճանում փոխում է իր առաձգականությունը, դառնում ավելի ամորֆ և կարող է ընդունել անհրաժեշտ ցանկացած ձևը:

Թերմոպլաստե վիրակապ թե՞ գիպս

Գիպսը պնդանում է քարի նման, ցավացնում է, ինչպես նաև թողնում հետքեր, իսկ թրջվելիս կամ անգամ խոնավանալիս պոկվում է: Թերմոպլաստե վիրակապը երբեք չի թուլանում և հավելյալ ձգելու կարիք չի լինում, քանի որ այն առաձգական է: Եթե հյուսվածքը այտուցվում է, վիրակապը նույնպես համապատասխան չափով ձգվում է՝ չվնասելով մաշկը, բայց միևնույն ժամանակ թույլ չտալով ոսկրերի տեղաշարժը: Եվ հակառակը՝ 3-րդ օրվանից, երբ այտուցները սկսում են իջնել, վիրակապը սեղմվում է՝ կրկին պահպանելով անհրաժեշտ ճիշտ չափը:

 

Օգտագործվող նյութեր, դեղորայք, սարքավորումներ

Rhino բժշկական կենտրոնում այն ամենն, ինչ կիրառվում է Ձեր առողջության և գեղեցկության համար, իր տեսակի մեջ լավագույնն է աշխարհում: Բոլոր պացիենտների համար անխտիր մենք աշխատում ենք միայն առաջատար ընկերությունների նյութերով և դեղորայքով: Մենք չունենք լավ, մի քիչ ավելի լավ նյութեր՝ ըստ ընտրության կամ ծանոթ-բարեկամ տարբերակով: Եթե Դուք Rhino-ում եք, ուրեմն Ձեզ տրամադրվում են լավագույն դեղամիջոցները: Ինչպես վիրահատական, այնպես էլ հետվիրահատական շրջանում Ձեր առողջության և Ձեր գեղեցկության համար կիրառվում են ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներ: Պատահական չէ, որ մենք առաջիններից էինք, որ կիրառեցինք ժամանակակից և թանկարժեք Սևորան դեղամիջոցը՝ ընդհանուր անզգայացման համար: Դա վերաբերում է նաև պատրաստուկներին, որոնք օգտագործվում են որպես ֆիլլերներ՝ կնճիռները հարթեցնելու, շրթունքները մեծացնելու և այլնի համար:

ավելին