Կլինիկայի մասին
Rhino-ն ժամանակակից տեխնոլոգիաներով զինված բժշկական կենտրոն է, ուր համախմբվել են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնց միավորում է մասնագիտության և կյանքի հանդեպ ունեցած համանման հայացքները: Պլաստիկ վիրաբուժությունն այն ոլորտն է, ուր միավորվում են գիտությունն ու արվեստը: Կենտրոնի նպատակն է գոհացնել պացիենտին առաջին հերթին առավելագույն դրական արդյունքով: Ինչու՞ Rhino «Rhino» նշանակում է քիթ: Մեզանում շատ տարածված է հատկապես քթի պլաստիկ վիրահատությունը և մեր բժշկական կենտրոնը առավելապես մասնագիտացված է հենց քթի պլաստիկ վիրաբուժության մեջ: Մեր գլխավոր նպատակն է օգնել մեզ դիմողներին գտնել ներդաշնակություն իրենց ներքին և արտաքին գեղեցկության մեջ, շահեկանորեն ընդգծել բնությունից տրված գեղեցկությունն ու գրագետ կերպով հղկել թերությունները: Ձեր առավելությունները նկատելն ու շեշտելը մեր աշխատանքն է:
ավելին